Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկա
Արտաշատ քաղաքում գտնվող «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում իրականացվում է ստոմատոլոգիական ցանկացած տեսակի միջամտություն՝ բացառությամբ այն միջամտությունների, որոնք պահանջում են ստացիոնար հիվանդանոցային պայմաններ։ Արտաշատում գտնվող կենտրոնի հետ մեկտեղ մասնաճյուղեր կան նաև Մոսկվայում: Երկու կլինիկաներն էլ առաջարկում են ստոմատոլոգիական հետևյալ ծառայությունները՝ թերապևտիկ, վիրաբուժական, օրթոպեդիկ, օրթոդոնտիկ, ինչպես նաև կոսմետոլոգիական միջամտություններ։
Ստոմատոլոգիական կլինիկայում կատարվում է իմպլանտացիա, թերապիա, վիրահատական միջամտություններ՝ օրինակ՝ հայմորոտոմիա, սինուս լիֆտինգ։
Իմպլանտացիա
«Գլավ ստոմն» իր այցելուներին է ներկայանում մի շարք նորարարական մեթոդներով, օրինակ՝ կլինիկայում իրականացվում է իմպլանտացիա՝ վիրաբուժական շաբլոնների միջոցով, որը կատարվում է առանց կտրվածքների և կարերի, ընթացքը անցավ է, իսկ հետվիրահատական շրջանում այտուցներ չեն առաջանում։ Կենտրոնում կատարվող իմպլանտացիոն վիրահատական միջամտությունից հետո պացիենտներին տրվում է, այսպես կոչված, «իմպլանտի անձնագիր», որտեղ նշվում է իմպլանտի տեղադրման ժամկետը, այն ատամի հատվածը, որտեղ տեղադրվել է իմպլանտը, նրա պարամետրերը։ Սա հնարավորություն է տալիս երաշխավորել պացիենտներին՝ կիրառված իմպլանտը օրիգինալ է, թե ոչ, ինչպես նաև անգամ տարիներ անց որևէ խնդիր առաջանալու դեպքում պացիենտը կարող է սպասարկվել այս անձնագրի միջոցով և խնդիր չի առաջանա նախկին բժշկի հետ կապվելու կամ ինֆորմացիա ստանալու։ Ստոմատոլոգիական կլինիկա կարող են դիմել նաև այն պացիենտները, ովքեր ունեն անհապաղ իմպլանտացիայի կարիք, որի դեպքում ատամի հեռացումից անմիջապես հետո կատարվում է իմպլանտացիա։
«Գլավ ստոմ» կլինիկան հոգում է նաև, որ իր պացիենտները բուժման ողջ ընթացքում չունենան անհարմարության զգացողություն։
Հենց այդ նպատակով էլ կլինիկայում դիմացի՝ ֆրոնտալ ատամների կոնստրուկցիաներ պատրաստելու համար, երբ հղկվում և մշակվում են ատամները, կլինիկան նույն օրը պատրաստում և տեղադրում է ժամանակավոր սպիտակ պլաստմասայից պսակներ, այսինքն, այն ընթացքում, երբ լաբորատորիայում պատրաստվում են անհրաժեշտ կոնստրուկցիաները, պացիենտն առանց ատամների չի մնում։
Վինիրներ
Այժմ մեծ պահանջարկ են վայելում վինիրները, որոնք լինում են կոմպոզիտային և կերամիկական։ Կերամիկական վինիրները առավել դիմացկուն են և հուսալի։ «Գլավ ստոմ»-ում հատուկ ուշադրություն են դարձնում, որ ատամները հղկելուց և վինիրները պատրաստելուց առաջ պացիենտներն անցնեն ֆոտոպրատակոլ, ինչը իրենից ենթադրում է պացիենտի արտաքին տեսքի, առանձին ատամնաշարի նկարահանում պրոֆեսիոնալ ֆոտոապարատի միջոցով։ Նման նկարահանումը ֆոնային և չափային աղավաղում չի առաջացնում, հ՚ետևաբար հետագայում այս առումով խնդիրներ չեն առաջանում։ Նկարահանումից հետո չափումներն իրականացվում են անմիջապես համակարգչի մեջ և տվյալները փոխանցվում են տեխնիկին, որպեսզի անգամ թեթևակի շեղումներ չլինեն։
Ատամների պրոֆեսիոնալ հիգիենա
Բերանի խոռոչի առողջության համար կարևոր նշանակություն ունի ատամների պրոֆեսիոնալ հիգիենան։ «Գլավ ստոմ» կլինիկայում այս պրոցեդուրայի համար գործում է հատուկ առաջարկ։ Ստոմատոլիգիական կլինիկայում մեկ անգամ պրոցեդուրան անցնելուց հետո, պացիենտները հնարավորություն են ստանում ամեն տարի մեկ անգամ բոլորովին անվճար կրկնել այն։
Ստոմատոլոգիական կլինիկան առաջարկում է ևս մեկ անհրաժեշտ ծառայություն։ Բոլոր այն դեպքերում, երբ ստոմատոլոգիական միջամտության կարիք ունեցող պացիենտը ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չէ տանից դուրս գալ, օրինակ՝ ունի հաշմանդամություն, գտնվում է հետվիրահատական շրջանում կամ ունի հենաշարժողական խնդիրներ,«Գլավ ստոմ»-ի մասնագետները հատուկ սարքավորումների միջոցով տան պայմաններում կարող են օգնություն ցույց տալ պացիենտին։
Կոսմետոլոգիական ծառայություններ
Կենտրոնը մատուցում է նաև կոստմետոլոգիական ծառայություններ։
Եթե միջհոնքային հատվածում, ճակատին կամ աչքերի շուրջ ունեք կնճիռներ, որոնք Ձեզ անհանգստություն են պատճառում, ապա «Գլավ ստոմ»-ում կարող եք ազատվել դրանցից՝ կոսմետոլոգիական միջամտության միջոցով։
Մանր, այսպես կոչված միմիկայի կնճիռները, որոշակի տարիքից սկսած անհանգստացնում են բոլորին՝ անկախ սեռից։ «Գլավ ստոմն» առաջարկում է այս հարցի արդյունավետ և պրոֆեսիոնալ լուծում։ Այդ կնճիռներից կարող եք ազատվել բոտուլինոթերապիայի, բիոռեվելիտիզացիայի, մեզոթերապիայի միջոցով։
Բոտուլինոթերապիան բացարձակ անվտանգ միջոց է, ազդեցության ժամկետը հիմանականում 6 ամիս։
Բիոռեվելիտիզացիան և մեզոթերապիան համարվում են առավել թեթև միջամտություններ, որոնք խորհուրդ են տրվում մինչև 25 տարեկան պացիենտներին։ Իհարկե, առավել բարձր տարիքային խմոի անձինք ևս կարող են օգտվել այս միջամտություններից, սակայն սա հիմնականում պրոֆիլակտիկ բնույթ կկրի։
Կենտրոնում իրականացվող կոսմետոլոգիական ծառայությունների շրջանակում կատարվում են նաև շուրթերի ծավալի փոփոխություններ՝ ֆիլլերների միջոցով։ Բոլոր պրոցեդուրաների համար նախատեսված նյութերը բարձրակարգ են՝ ներկրված միայն պաշտոնական արտադրողից, իսկ բուժման համար նախատեսված ողջ դեղորայքը ունի հավաստագիր։
«Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում գործունեություն են ծավալում վիրաբույժ-ստոմատոլոգներ, թերապևտներ, կոսմետոլոգներ և օրթոդոնտներ, ովքեր զբաղվում են դիմածնոտային համակարգի անկանոնությունների շտկումներով։
Երաշխավորված, պրոֆեսիոնալ և սրտացավ մոտեցում «Գլավ ստոմ» ստոմատոլոգիական կլինիկայում։
Մանրամասները՝ https://www.facebook.com/glavstomArtashat
Կարդացեք նաև
«Էրեբունի» բժշկական կենտրոնի սրտաբանական կենտրոն․բազմապրոֆիլ ծառայություններ` հագեցած լավագույն սարքավորումներով, պրոֆեսիոնալ անձնակազմ...
Անընդմեջ կատարելագործման ու առաջխաղացման ճանապարհն «Էրեբունի» բժշկական կենտրոնում ամեն անգամ նոր բաժանմունքներ...
Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը
Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...
«էրեբունի» բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի օնկոուրոլոգիական ծառայություն տարեկան հարյուրավոր տղամարդիկ են դիմում, ստանում իրենց տանջող հարցերի...
Բժշկի աշխատանքն ունի դժվարության իր երանգները, Հիպոկրատի «ծանր գլխարկի» ծանրության տարբեր չափերը, և սխալ չի լինի ասել, որ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի մասնագիտացումն ընտրած բժիշկներն...
Ալերգենները կանխարգելիչ նշանակություն ունեն և նախատեսված են սեզոնային ռինո-կոնյուկտիվիտով, գարնան կամ ամռան ամիսներին արտահայտված փռշտոցներով, քթահոսությամբ, արցունքահոսությամբ, կոկորդի...
ՄՌՏ հետազտության ծառայությունը «Արմենիա» ՀԲԿ-ում ներդրվել է 2023 թ. փետրվար ամսին: Երևի բոլորին է հայտնի, որ մագնիսառեզոնանսային պատկերի ստացման սարքի հեղինակն է հայազգի գյուտարար Ռեյմոնդ Դամադյանը...
Այս շաբաթ մեկնարկում է «Բուժական գործ» կրթական ծրագրի միջազգային հավատարմագրման գործընթացը:
ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Կարինե Բարոյանը նշում է, որ միջազգային...
Վեց տարի Երևանում գործող «Նոր հայացք» ակնաբուժական կլինիկան ժամանակակից բուժհաստատություն է, որտեղ ստեղծված են բոլոր պայմանները տեսողության հետ կապված լիարժեք սպասարկում ստանալու համար...
Հայկական Հոգևոր Վերականգնման Հիմնադրամը ստեղծվել է 2022թ ամռանը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ համատեղ նպատակադրված է ստեղծել կարողություններ՝ հայ ժողովրդի հոգևոր-հոգեբանական...
«Արամյանց» ԲԿ ընդհանուր և ինվազիվ սրտաբանական բաժանմունքը վերաբացումից հետո աշխատում է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ: Նորացվել է գործիքակազմը: Աշխատում են շուրջօրյա, շտապ կարգով...
Դիաբետիկ ոտնաթաթի համախտանիշը շաքարային դիաբետով տառապող մարդկանց մոտ առաջացող բարդություններից է, որը դրսևորվում է ոտնաթաթին վերքային մակերեսներով, խոցերով՝ ընդհուպ մինչև ոտնաթաթի մեռուկացմամբ...
Ի՞նչ է թորակոսկոպիկ միջամտությունը:
Թորակոսկոպիայի ժամանակ իրականացվում է միջամտություն՝ 2-3 փոքր (1-1,5 սմ) բացվածքների միջոցով...
Որքա՞ն ժամանակ է կրծքային վիրաբուժությունը ներդրված Արմենիա ՀԲԿ-ում:
«Արմենիա» ՀԲԿ-ում կրծքային վիրաբուժության ծառայությունը, որը նախկինում գործել է և հետագայում դադարել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն